00:00:00

Կորոնավիրուսային իրավիճակը գնալով ծանրանում է. 700 պացիենտ գտնվում է ծանր, 125-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. փոխնախարար

22:09, 31 օգոստոս 2021

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը: «Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։ Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%) Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- նշել է փոխնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր