00:00:00

Ամերիկացիներին հորդորում են չայցելել Ադրբեջան

19:28, 31 օգոստոս 2021

ԱՄՆ Հիվանդությունների պրոֆիլակտիկայի վերահսկման կենտրոնները հանդես են եկել ավելի խիստ նախազգուշացմամբ՝ ուղղված արտասահմանյան ուղևորություններ կատորղներին, կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ։ Մասնավորապես, նշվել է, որ ճամփորդություններ խորհուրդ չի տրվում կատարել հինգ երկիր, այդ թվում նաև՝ Ադրբեջան։ Մյուս երկրները, որոնք ամերիկացիներին խորհուրդ չի տրվում այցելել՝ Էստոնիան, Շվեյցարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սենթ Լյուսիան են։ Բոլոր այս երկրներում սահմանված է չորրորդ մակարդակի սահմանափակում, որը ենթադրում է բացարձակապես այցելություններից հրաժարում, ի տարբերություն երրորդ մակարդակի, որը ենթադրում է այցելել ռիսկային երկիր միայն ամբողջական պատվաստումից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր