00:00:00

COVID-19-ի հիվանդացությունն աշխարհում հասել է մայիսյան առավելագույն մակարդակին

19:34, 31 օգոստոս 2021

Աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերը օգոստոսի վերջին հասել են եռամսյա առավելագույն մակարդակի, իսկ Հարավարեւելյան Ասիայում հիվանդացությունը հասել է ամբողջ համաճարակի ընթացքում ռեկորդային բարձր ցուցանիշների, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Կազմակերպության կայքում ներկայացված վիճակագրության համաձայն՝ նախորդ 10 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 5 անգամ գերազանցել է 700 հազարը, մինչ այդ նման բարձր ցուցանիշներ գրանցվել են մայիսի կեսերին: Հիվանդացությունը սկսել է աճել նաև այն երկրներում, որոնք մնացածներից ավելի շուտ են սկսել կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր