00:00:00

Հայաստանը կհարգի Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը. Արարատ Միրզոյան

17:59, 31 օգոստոս 2021

Հայաստանը հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Մենք հետեւում ենք Աֆղանստանի իրադարձություններին։ Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղությանը և կողջունենք ու կհարգենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կցանկանար խաղաղություն եւ հանդարտություն տեսնել կազմակերպության ողջ պարագծով, այդ թվում Աֆղանստանում: «Հայաստանը նույնպես ջանքեր կգործադրի կայանալիք գագաթաժողովի նախաշեմին (սեպտեմբերի ՀԱՊԿ գագաղթնաժողով – խմբ.) միասնական դիրքորոշում մշակելու համար»,- եզրափակեց Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր