00:00:00

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա առթիվ հումանիտար ակցիա են անցկացրել ԼՂ երեխաների համար

15:19, 31 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Գիտելիքի օրվա առթիվ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, մարդասիրական ակցիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ Մարտունու շրջանի երեխաների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցի խաղաղապահները շուրջ 100 աշակերտի եւ ուսուցչի շնորհավորեցին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: «Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում մարդասիրական ակցիա անցկացվեց. հաջողակ ուսման համար գրենական պիտույքներ բաժանվեցին թիվ 2 դպրոցի աշակերտներին: Մասնակցում էին երկրորդից տասներկուերորդ դասարանների երեխաները: Այս ակցիան հնարավոր դարձավ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի շնորհիվ, ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր