00:00:00

Զելենսկին կնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն

10:29, 31 օգոստոս 2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ սեպտեմբերի 1-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուկրաինացի ղեկավարի մամուլի ծառայությանը: «Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան նախագահի աշխատանքային արցի շրջանակում ժամանել են  Միացյալ Նահանգներ: Այցի օրակարգում է երկու երկրների հանդիպումը՝ առանձնազրույցի և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Զելենսկին մի շարք հանդիպումներ կկանցկացնի ամերիկացի պաշտոնյաների հետ: Նախատեսվում է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր կստորագրեն: Այցի ծրագիրը նախատեսված է մի քանի օրվա համար և մի քանի քաղաքներ այցելություն է ներառում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր