00:00:00

Աֆղանստանում ամերիկյան անօդաչուի հարվածից ընտանիքի 10 անդամ է զոհվել

18:18, 30 օգոստոս 2021 Աշխարհ

Ամերիկյան անօդաչու թռչող սարքի՝ մահապարտ ահաբեկչի ուղղությամբ հարվածի հետեւանքով զոհվել է ընտանիքի 10 անդամ, այդ թվում՝ վեց երեխա, BBC-ին հայտնել են ողջ մնացած հարազատները: Կիրակի 10 մարդ է զոհվել տան մոտ կայանված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Ամերիկացի զինվորականները հայտնել են, որ թիրախը եղել է ավտոմեքենան, որում գտնվել է «Իսլամական պետության» աֆղանական ջոկատի հետ առնչվող առնվազն մեկ մարդ: Հարվածի հետեւանքով տուժել են հարեւանությամբ գտնվող մարդիկ: Զոհվածներից ոմանք նախկինում աշխատել են միջազգային կազմակերպություններում եւ վիզաներ են ունեցել, որոնք թույլ էին տալիս նրանց մուտք գործել ԱՄՆ: Սպանված երեխաներից ամենափոքրը երկու տարեկան Սումայան էր, իսկ ամենամեծը՝ 12-ամյա Ֆարզադը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հետաքննում է միջադեպի վերաբերյալ հաղորդագրությունները, սակայն պարզ չէ, թե 10 հոգին ինչպես են մահացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր