00:00:00

Եվրոպային «Քովիդ-19»-ից մահացության աճ է սպառնում պատվաստման տեմպերի դանդաղման ֆոնին. ԱՀԿ

17:10, 30 օգոստոս 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) լրջորեն անհանգստացած են Եվրոպայում COVID-19-ի դեմ պատվաստման տեմպերի դանդաղումից և երկյուղում են մինչև ձմեռ ախտահարվածների շրջանում մահացության ցուցանիշների զգալի աճից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն: «Պատվաստումն անցկացնելու լճացումը մեր տարածաշրջանում լուրջ անհանգստություն Է առաջացնում»,-ասել Է Քլյուգեն՝ հանդես գալով ճեպազրույցում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում պատվաստման դանդաղող տեմպերի ֆոնին մինչև այս տարվա դեկտեմբեր կարող Է գրեթե քառորդ միլիոն մարդ մահանալ կորոնավիրուսից: «Անցած շաբաթ մահացածների թվի 11 տոկոսով աճ Է գրանցվել տարածաշրջանում. կանխատեսումների համաձայն, սպասվում Է, որ Եվրոպայում մինչև դեկտեմբերի 1-ը կլինի եւս 236 հազար մահվան դեպք»,-ասել Է Քլյուգեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր