00:00:00

Ճապոնիայում 2 մարդ է մահացել Moderna-ի հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո

19:36, 28 օգոստոս 2021

Վերջին մեկ ամսում Ճապոնիայում երկու մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը ստանալուց հետո: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարության հայտարարությանը, խոսքը հակակորոնավիրուսային պատվաստանյութի այն խմբաքանակի մասին է, որում «օտար նյութեր» էին հայտնաբերվել: Գերատեսչության տվյալներով՝ վերջին մեկ ամսում մոտ 30 տարեկան երկու տղամարդ մահացել է ամերիկյան ընկերության դեղամիջոցն ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում: Մահվան պատճառները հետաքննվում են: Դեռևս պարզ չէ՝ արդյոք հայտնաբերված խառնուրդն առկա է եղել այն սրվակներում, որոնք կիրառվել են երիտսարադների պատվաստման ժամանակ, թե ոչ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայում որոշում էին կայացրել կասեցնել Moderna ընկերության պատվաստանյութի տվյալ խմբաքանակի օգտագործումը, որում ինչ-որ «օտար նյութերի» խառնուրդ էր հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր