00:00:00

Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՏԶՀ խորհրդի նախագահ

16:55, 28 օգոստոս 2021

ՀՀ Կառավարության որոշման համաձայն` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին  հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից: «Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է լայնածավալ ծրագրեր։ Ըստ այդմ` - ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, որաշակի չափով նաև համայնքների ֆինասավորմամբ՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի շահառու են Հայաստանի միավորված համայնքները, իրականացվում են համայնքների կարողությունների հզորացմանը միտված մի քանի տասնյակ ենթածրագրեր։ - ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագիր, որով արդիականացվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։ - ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինասավորմամբ՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում կառուցվում է 46 սեյսմակայուն դպրոց։ - ԱՄՆ կառավարության ֆինասավորմամբ՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագիր, որով աջակցվում է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին։ Ջրային տնտեսության ոլորտի ծրագրեր - ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինասավորմամբ՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր։ - ՀՀ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինասավորմամբ՝ ․Կապսի ջրամբարի կառուցման ծրագիր ․Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր ․Համայնքային ենթակառուցվածքների ծրագրեր - ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։ - ՀՀ Կառավարության և Եվրոպական Ներդրումային բանկի, Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորմամբ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Մեկնարկը՝ շուտով)։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն, անվանը հավատարիմ, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերն` իր տիրույթում գտնվող ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում ու որակով իրականացման ուղղությամբ»,- ասված է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր