00:00:00

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

20:48, 27 օգոստոս 2021

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: «Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, երկու երկրների փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով պլանավորված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր