00:00:00

Սեւանա լճից սահմանված լրացուցիչ չափաքանակից արդեն բաց է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր

18:14, 27 օգոստոս 2021

Սևանա լճից 2021 թվականին լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրառի իրականացում, որից օգոստոսի երրորդ տասնօրյակի ընթացքում արդեն բաց  է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը։ 2021 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ Սեւանա լճից այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 189 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառի չափաքանակ է սահմանված մինչև170 միլիոն խորանարդ մետրը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր