00:00:00

Վարանդայում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհվածի աճյուն չի հայտնաբերվել

17:30, 27 օգոստոս 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն, որից 2-ը երեկ՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարաքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր