00:00:00

ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը

13:25, 27 օգոստոս 2021

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ, շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանզիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։ Դե սրանց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։ Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։ 2018-ի հակապետական «հեղափոխությունից» առաջ, նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել,որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել։ Իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Հ.Գ. ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Սրանք ընդդիմության հետ պատերազմում են, բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր