00:00:00

Անհետ կորած զինծառայողների հարազատներին վարչապետի աշխատակազմից հրավիրել են Կառավարություն

12:29, 27 օգոստոս 2021

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատներին վարչապետի աշխատակազմից հրավիրել են Կառավարություն՝ հանդիպման։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեռ առավոտյան նրանցից մի քանիսը ներս էին մտել Կառավարություն՝ ինչ–որ հանդիպման, որն արդյունք չէր տվել եւ նրանք դուրս էին եկել շենքից։ Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց եւ գիշերն այնտեղ են անցկացրել։ Նրանք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները եւ հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր