00:00:00

Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության շենքի դիմաց են

11:19, 27 օգոստոս 2021

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին կառավարության շենքի դիմաց են։ Նրանք երեկ երեկոյան ևս Կառավարություն էին եկել, և գիշերել են այնտեղ։ Ծնողները հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները։ Ծնողներից մի քանիսն այս պահին կառավարության ներսում են՝ հանդիպման։ «Տարբեր բաներ ենք իմացել, որոնք մեծ խնդիր կարող է առաջացնել մեր երեխաների հետ կապված։ Ծնողներ կան, որ մինչ օրս չգիտեն իրենց երեխաների գտնվելու վայրը, իրենց երեխաների կարգավիճակը»,- երեկ նշել էր անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր