00:00:00

Փակ ճանապարհը ամբողջ Կապան համայնքի համար տեղով խնդիր է. Բնակիչները անհանգստացած են. Դավիթ Բեկի վարչական ղեկավար

19:59, 26 օգոստոս 2021

Սյունիքում ադրբեջանցիները դեռ շարունակում են փակ պահել Գորիսից Կապան միջպետական ճանապարհը՝ երկու հատվածներով, ինչը անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։ «Ճանապարհը փակ է, դա արդեն խնդիր է։ Եթե ճանապարհը փակ է, ինքնըստինքյան խնդիր է առաջանում»,- Դավիթ Բեկ գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընթացող բանակցությունների մասին տեղեկություն չունի, բայց 18։30-ի դրությամբ Գորիս-Կապան ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։ «Դավիթ Բեկի հետ դա կապ չունի։ Գլխավոր մայրուղին է՝ Կապան-Երևան։ Գլխավոր՝ Մ2 ճանապարհն է փակ»,- ասել է նա ու ավելացրել, որ դա անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։ «Խուճապ չկա, բայց մարդիկ անհանգստանում են։ Խնդիրը Դավիթ Բեկի համար չէ միայն, այլ ամբողջ Կապան համայնքի համար դա տեղով խնդիր է։ Բոլորի համար էլ խնդիր է»,- ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր