00:00:00

Մանրամասներ ՀՀ արտաքին պարտքից

23:11, 07 մայիս 2018 Տնտեսություն

2016-2018թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ոլորտում արձանագրված արդյունքները   2016 թվականից նոր կառավարությունը խնդիր էր դրել աստիճանաբար դանդաղեցնել ՀՀ կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպը, որը  2014-2016թթ ընթացքում աճել էր շուրջ 13 տոկոսային կետով, իսկ միայն 2016թ-ին 7.7 տոկոսային կետով (այս ցուցանիշի միանգամից նվազեցումը կտուգաներ տնտեսական աճը):   2017թ-ին կառավարությանը հաջողվեց իր առջև դրած խնդիրն իրագործել, այն է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքում պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպն էապես նվազեցվեց և պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճեց ընդամենը 1.8 տոկոսային կետով: Իսկ արդեն 2018թ-ին հարկաբյուջետային ծրագրի իրականացման պայմաններում նախատեսվում է պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ շուրջ 1.3 տոկոսային կետով: Վերոնշյալ հարկաբյուջետային քաղաքականությունն իրագործվել է պարտքի խելամիտ կառավարման ուղենիշներին համահունչ: Ավելին<<Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին)>> ցուցանիշը, որը բնութագրում է պարտքի կառավարման ոլորտում կառավարության իրացվելության հետ կապված ռիսկերը (ընդհանուր պարտքի մեջ որքան մեծ է ընթացիկ տարվա մարումները, այդքան կառավարությունը կարող է ընթացիք իրացվելիության դժվարություններ ունենա) 2016թ. 22.9%-ից նվազել է 2017թ. 16.4%-ի՝ գտնվելով իրացվելիության սահմաններում: Ընդ որում այս միտումը շարունակվել է նաև 2018թ-ի ընթացքում:     ՀՀ կառավարության պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշները  
  Ուղենիշ 2016թ. փաստ 2017թ. փաստ 30.04.2018թ. փաստ
Վերաֆինանսավորման ռիսկ        
Մինչևմարումմիջինժամկետը 8 – 11 տարի 9.3 9.0 9.0
Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին) առավելագույնը 20% 22.9 16.4 11.6
Տոկոսադրույքի ռիսկ        
Ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռն ընդամենը պարտքի մեջ առնվազն 80% 87.5 86.5 86.5
Փոխարժեքի ռիսկ        
Ներքին պարտքի կշիռն ընդամենը պարտքի մեջ առնվազն 20% 20.9 20.7 21.3
  ՀՀ կառավարության ներքին պարտքի կառավարման ոլորտում այս ժամանակահատվածում իրականացվել են նաև մի շարք բարեփոխումներ.
  • ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի զարգացման, շուկայի մասնակիցների համար գործառնական ծախսերը նվազեցնելու նպատակով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդային համակարգը ՀՀ կենտրոնական բանկից տեղափոխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ, որտեղ պարտատոմսերով գործարքներն իրականացվում են (T+n) սկզբունքով` հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից:
  • Ներդրվել է Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ (gp.minfin.am) և ընդլայնվել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պարտատոմսերի գործիքակազմը՝ ներկայումս այս համակարգով կարելի է ձեռք բերել թողարկվող բոլոր 4 տեսակի պարտատոմսերը:
  • Ներդրվել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգը:
  • 2017 թվականին թողարկվեց 30 տարի մարման ժամկետով պետական գանձապետական պարտատոմս:
  Արդյունքում՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ամբողջ կորի երկայնքով նվազել է 3-4 տոկոսային կետով:     ՀՀ կառավարության պարտքի կառավարման ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում միջազգային կապիտալիշուկաների արձագանքը չի ուշացել և Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի ոչ միայն տոկոսադրույքներն են այս ժամանակահատվածում նվազել, այլ նաև միջազգային ուղենշային պարտատոմսերի նկատմամբ սփրեդն է նվազել, ինչը նշանակում է, որ աճել է մեր երկրի նկատմամբ վստահությունը: Աղբյուրը՝ Բլումբերգ Աղբյուրը՝ Բլումբերգ  
Արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշներ
Արտաքին պետական պարտքի ԶՆԱ / ՀՆԱ  *                      
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 80%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               48% - 80%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 48%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
      8.5      26.1     28.0     29.8      32.1     33.6      25.7      34.2     38.0     40.9     39.3
Արտաքին պետական պարտքի ԶՆԱ / Արտահանում *    
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 220%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               132% - 220%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 132%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
     51.2    144.9     117.5     110.2    116.8    118.6     89.8     114.9     114.3     110.5    103.9
Արտաքին պետական պարտքի տոկոսավճար / Արտահանում  
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 20%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               12% - 20%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 12%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
      0.6        1.8       2.0        1.8        1.9        1.6       2.3       3.3       3.6       3.4       3.5
Արտաքին պետական պարտք / Արտահանում    
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 275%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               165% - 275%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 165%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
     81.1    190.3    149.3    130.2    128.2    123.6     114.1    137.6    137.3    128.6    122.3
Արտաքին պետական պարտք / ՀՆԱ                      
Սահման               50.0%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
     13.5     34.3     35.6      35.2      35.2      35.1     32.6     40.9     45.6      47.6     46.3
 
 
 
   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր