00:00:00

Հանրապետությունում օգոստոսի 27-31-ը տեղումներ չեն սպասվում

15:50, 26 օգոստոս 2021

Օգոստոսի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Հայպետհիդրոմետը» տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +27 +32, Կոտայքի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +27 +32, Կոտայքի նախալեռներում գիշերը` +19 +21, ցերեկը` +33 +35, Սեւանա լճի ավազանում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +32, Լոռիում գիշերը՝ +12 +16, ցերեկը` +27+31, Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +32 +36, Արագածոտնի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +27 +32, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +34 +36, Արարատում գիշերը` +17 +22, ցերեկը` +35 +37, Արմավիրում գիշերը` +17 +22, ցերեկը` +35 +37, Վայոց ձորի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +32, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +35 +37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +24, ցերեկը` +34 +37, Սյունիքի նախալեռներում գիշերը` +12 +15, ցերեկը` +27 +30, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +19 +22, ցերեկը` +33+37։ Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ը հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր