00:00:00

ԱՀ խորհրդարանի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

15:41, 26 օգոստոս 2021

ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանակում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել: Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր