00:00:00

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է. Ղարաբաղում բռնված զինծառայողը Գյանջայից է այնտեղ հասել

13:52, 26 օգոստոս 2021

Ադրբեջանական բանակի արտակարգ անհետաձգելի ռազմական ծառայության զինվո Բաբաեւ Ջամիլ Նաթիղօղլուն կամավոր լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: «Բաբաեւի դեմ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Պաշտպանության նախարարությունը նշում է, որ, ենթադրաբար, ադրբեջանցի զինվորը անցել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք»,- հայտնում է աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջամիլ Բաբաեւը բերման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղում՝ Մարտակերտի տներից մեկում: Ադրբեջանի ռազմական գերատեսչության այս հաղորդագրությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պարզաբանումներ է տալիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր