00:00:00

Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում

13:34, 26 օգոստոս 2021

Մինչ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սրտի թրթիռով պատմում են, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն երկիրը ողբերգության հասցնելու հարցում և միայն «նախկիներն» ու իրենց մյուս քննադատներն են մեղավոր, ադրբեջանցիներն Գորիս-Կապան միջպետական մայրուղին երկրորդ հատվածից՝ Գորիս-Որոտան, փակեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «ՄԻՊ-ը որոշակի մանրամասնություններով անդրադարձել է ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա ադրբեջանական գործողություններին։ Այս ճանապարհի անվտանգության և առաջ եկած սպառնալիքների մասին շատ եմ խոսում, իսկ իշխանությունն անընդհատ պնդում է, թե իրենք «անտեսանելի մեծածավալ» աշխատանքներ են իրականացնում։ Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր