00:00:00

Բնակչության աճը կարող էր խթանել բռնության աճ

14:25, 21 օգոստոս 2021 Հասարակություն

Օկայամայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականներն ուսումնասիրել են Միջին Յայոի շրջանի (մ.թ.ա. 350թ. մինչեւ մ.թ. 25թ.) կմախքների մնացորդները եւ թաղման անոթները։ Հենց այդ շրջանն է ճապոնական պատմության մեջ համարվում  հասարակությունում բռնության զգալի աճի ժամանակաշրջան նախորդ՝ Ձյոմոն շրջանի համեմատ, տեղեկացնում է Nakes-Science-ը։ Յայոի շրջանի բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, նրանք զարգացած սպառազինություն ունեին, ինչի արդյունքում ի հայտ եկան փակ բնակավայրեր։ Նրանց միջեւ տեղի էին ունենում պատերազմներ, որոնք ուղեկցվում էին միջխմբային բռնություններով։ Իսկ նրանք, ովքեր ապրել են Ձյոմոն շրջանում, հիմնականում զբաղվում էին բրուտագործությամբ, որսորդությամբ եւ հավաքչությամբ, ուստի նրանց միջեւ կոնֆլիկտներն ավելի քիչ էին։ Ճապոնացի գիտնականները կարողացել են համեմատական վերլուծություն կատարել երկու շրջանների ժողովրդագրության միջեւ՝ օգտագործելով լավ թվագրված թաղման կժերը որպես բնակչության թվաքանակի եւ վարելահողերի անուղղակի ցուցանիշ։ Բացի այդ, հետազոտողները հաշվարկել են բռնության հաճախակիությունը եւ պարզել վնասված մարդկանց տոկոսը կմախքների մնացորդների միջոցով։ Պարզվել է, որ վնասված մարդկանց ամենաբարձր մակարդակ ունեցել են ամենամեծ ժողովրդագրական ծանրաբեռնվածությամբ շրջանները։ Այնուամենայնիվ, բնակչության գագաթնակետային թվաքանակը չի հարաբերակցվել բռնության հաճախակիության հետ։ Գիտնականները կարծում են, որ Յայոի շրջանի ժողովրդագրական ծանրաբեռնվածությունից բացի՝ կարող են եղած լինել նաեւ այլ գործոններ, որոնք անուղղակիորեն ազդել են հասարակությունում բռնության աճի վրա։ Օրինակ, սոցիալական հիերարխիայի առաջացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր