00:00:00

Սպանություն Երեւանում․ 26-ամյա տղայի են դանակահարել

14:03, 04 մայիս 2018 Իրավական

Երեւանում այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք: Աղբյուրի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր