00:00:00

Հիվանդանոցում մահացել է HSBC բանկի կողոպուտի ժամանակ վիրավորված ոստիկանը

21:48, 03 մայիս 2018 Իրավական

Հիվանդանոցում մահացել է HSBC բանկի կողոպուտի ժամանակ վիրավորված ոստիկանը։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- նշել է նա։ Նշենք, որ Արա Շախգուլյանը դեպքից հետո տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Այստեղից մեզ հայտնեցին, որ նրա վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի էր: Այս պահին մեկ վիրավորի՝ բանկի անվտանգության աշխատակցին վիրահատում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր