00:00:00

Քաշքշել են «Factor.am» կայքի լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև՝ վնասել տեղում աշխատող օպերատորի տեխնիկան

21:06, 03 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: 2018թ. ապրիլի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ  2018թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև՝ վնասել տեղում աշխատող օպերատորի տեխնիկան։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և նրան տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքի առթիվ: Միաժամանակ քննիչը որոշում է կայացրել` միացնել նշված քրեական գործը 2018թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործին և քրեական գործերի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը նպաստելու նպատակով նախաքննությունը շարունակել մեկ վարույթում: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր