00:00:00

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է փաթեթ փոխանցել կալանավորին

18:02, 03 մայիս 2018 Իրավական

Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 3-ին անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Կ.Ն.-ին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն՝ ՔԿՀ աշխատակցի բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից հայտնաբերել եւ առգրավել են անձեռոցիկով փաթեթավորված 4 կտոր մուգ շագանակագույն կոշտ զանգված, յուրաքանչյուրը՝ 0.4 գրամ քաշով: Ըստ բանավոր հայտարարության՝ վերոնշյալ զանգվածը պատրաստվում էր փոխանցել կալանավորված անձ Գ.Բ.-ին: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր