00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի դանակահարելու դեպքի առթիվ. պարզվում են հանգամանքները

00:55, 03 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի դանակահարելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:45-ին, Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 1999 թ. ծնված Դ.Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ,  1998 թ. ծնված Տ.Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։ Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցը Դ.Ղարաբաղցյանի և  Տ.Հովհաննիսյանի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու և այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր