00:00:00

Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրներին շնորհավորել է Հաղթանակի տոնի կապակցությամբ

14:17, 08 մայիս 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:   Կրեմլի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին, Աբխազիային, Հարավային Օսիային, Վրաստանին և Ուկրաինային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ «այդ օրը հպարտության ու երախտագիտության հատուկ զգացումով ենք հարգում մեր հայրերի ու պապերի սխրանքը, որոնք կողք կողքի արիաբար մարտնչել են թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր