00:00:00

Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող

13:27, 08 մայիս 2021 Աշխարհ

Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը մեկնել է դեպքի վայր:
Ռազմական դատախազությունը քննություն է իրականացնում 2003թ. ծնված զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր