00:00:00

Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է Հայաստանի օմբուդսմենից

23:52, 06 մայիս 2021 Աշխարհ

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան նամակ է հղել ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյե Միյատովիչին՝ բողոքելով Հայաստանի օմբուդսմենից: Այս մասին հայտնում է АПА-ն: Բողոքի էությունն այն է, որ «ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում անընդհատ ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիա եւ անհանդուրժողականություն քարոզող հայտարարություններ ու արտահայտություններ են տարածվում՝ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների ազդեցության եւ ճնշման ներքո»: Հատկանշական է, որ Ադրբեջանի օմբուդսմենը երբեք չի արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից կատարված հրեշավոր հանցագործությունների մասին հաղորդագրություններին, այդ թվում` անպաշտպան հայ գերիների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց, կանանց նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր