00:00:00

Բայդենը հայտնել է, թե երբ է մտադիր հանդիպել Պուտինի հետ

00:42, 05 մայիս 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել հունիսին Եվրոպա կատարելիք շրջագայության ընթացքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ամերիկացի նախագահը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով նրանցից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա հունիսին: «Այո՛, հուսով եմ և ակնկալում եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Բայդենը: Հիշեցնենք, որ անցյալ ամսվա կեսերին Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ առաջարկելով հանդիպել երրորդ երկրում և քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր