00:00:00

Էրդողանին ուղղված Ֆրանսիացի դերասանի նամակը դարձել է թուրքական քարոզչության առարկա

22:06, 04 մայիս 2021 Աշխարհ

Ֆրանսիացի դերասան, հումորիստ Դեդոնե ՄԲալան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նամակում դերասանը պնդում է, որ այլևս իրեն անվտանգ չի զգում Ֆրանսիայում և ցանկանում է ապրել Թուրքիայում։ Ըստ նրա՝ Ֆրանսիայում նա ենթարկվում է խտրականության և անարդարության։ Ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամքենաներն ակտիվորեն լուսաբանում են ֆրանսիացի դերասանի նամակը՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ իբր Թուրքիայում գործում է հանդուրժողականություն, արդարություն և մարդիկ խտրականության չեն ենթարկվում։ Ըստ թուրքական աղբյուրների՝ դերասանը Ֆրանսիայում ենթարկվել է ճնշումների այն բանից հետո, երբ քննադատել է Իսրայելի վարած քաղաքականությունը Պաղեստինի հարցում։ Դերասանի նամակը հիմնականում լուսաբանել են էրդողանամետ և ալիևամետ լրատվամիջոցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր