00:00:00

Իրանում ջրհեղեղի պատճառով 10 մարդ է մահացել

19:20, 04 մայիս 2021 Աշխարհ

Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի միության փրկարարական ծառայության ղեկավար Մեհդի Վալիպուրը: «Անցյալ երկու օրվա ընթացքում ջրհեղեղների հետևանքով 11 մարդ անհայտ կորել էր, նրանցից տասի մարմինները հայտնաբերվել են»,- ասել է Վալիպուրը: Վերջինս ընդգծել է, որ ջրհեղեղի առաջացման պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք տեղացել են 47 բնակավայրում և 6 շրջանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր