00:00:00

Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել

15:27, 03 մայիս 2021 Աշխարհ

Կիրակի օրը Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել:Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներն Իրաքի անվտանգության ծառայությունում: Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է օդային այն հատվածում, որտեղ տեղակայված էին ամերիկացի զինծառայողները: Բաղդադի հակաօդային պաշտպանության ուժերն առնվազն հինգ հրթիռ են որսացել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվությունը դեռ չի հաղորդվում, գրում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր