00:00:00

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք

12:06, 03 մայիս 2021 Աշխարհ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 7 476 թեստ, այստեղից 3 111-ը՝ հակագենի արագ թեստով և 4 365-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 6,81%, վերջին 14 օրը –5%, վերջին 7 օրը –5,6%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 312 954 դեպք: Ապաքինվել է ևս 1 200 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 294 252: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 163 անձ: Կարանտինային գոտիներում ունենք 89 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 114»,- նշված է տեղեկության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր