00:00:00

Ադրբեջանից հայտնել են Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման շուրջ աշխատանքների ակտիվացման մտադրության մասին

23:08, 02 մայիս 2021 Աշխարհ

Բաքուն հույս ունի ամռան ամիսներին մեծացնել ակտիվությունը Մոսկվայի հետ տարվող աշխատանքում ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման հարցով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: «Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Հուսով ենք, որ այս տարի, ամռան ամիսներին կմեծացնենք ակտիվությունն այդ ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված պայամանգրով, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 18-ին: Երկրների միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը կազմում է 284 կմ: Սահմանազատման հարցով ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել 2013 թվականիմայիսի 15-ին Մոսկվայում: Հանձնաժողովն, ըստ պայմանագրի, կազմակերպում է օդային լուսանկարումը, քարտեզագրման աշխատանքները և սահմանի վերահսկողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր