00:00:00

Սոմալիի խորհրդարանը չեղարկել է նախագահի իրավասությունների ժամկետը երկարացնելու մասին որոշումը

20:26, 01 մայիս 2021 Աշխարհ

Սոմալիի խորհրդարանի ստորին պալատը շաբաթ օրը կայացած արտակարգ նիստում չեղարկել է նախագահ Մուհամմեդ Աբդուլլահի Մուհամեդի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու, ինչպես նաեւ ընտրական բարեփոխումներ իրականացնելու իր նախկին որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 140 պատգամավորներ միաձայն կողմ են քվեարկել պետության ղեկավարի լիազորությունները երկու տարով երկարացնելու մասին ապրիլի 12-ի իրենց իսկ բանաձեւի հետ կանչմանը: Նիստի բացմանը նախագահ Մուհամմեդը դիմել է խորհրդարանականներին `խնդրելով չեղյալ համարել երկրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը մինչ 2023 թվականը երկարացնելու որոշումը: Նախագահը նաեւ Սոմալիի վարչապետ Մուհամմեդ Հուսեյն Ռոբլեին հանձնարարել է մարզերի ղեկավարների հետ վերսկսել երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացման շուրջ բանակցությունները: Միեւնույն ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ խորհրդակցությունների համար հիմք է հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունված համաձայնագիրը, որը սահմանում է ընտրությունների բանաձեւը եւ սկզբունքները: Վարչապետի վրա է դրվում նաեւ բանակցային ողջ գործընթացի անվտանգության ապահովման պատասխանատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր