00:00:00

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև բախումների հետևանքով շուրջ 40 զոհ կա, 200 վիրավոր

12:09, 01 մայիս 2021 Աշխարհ

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն արձանագրել է տաջիկների ռազմական տեխնիկայի շարժ դեպի հակամարտության գոտու սահմանային հատված: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Սահմանային իրավիճակը գնահատվում է իբրև «հարաբերականորեն լարված»: Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը ավելի ուշ հաղորդել է, որ տաջիկ զինվորականները կրակ են բացել ղրղրզական Արկա գյուղի բնակելի տների ուղղությամբ: Գյուղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին: Ղրղզստանի սահմանապահ ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանական դիրքեր: Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային հակամարտության հետևանքով երկու կողմից զոհերի թիվը հասել է մոտ 40-ի, ավելի քան 200 մարդ է տուժել: Բախումները հաջորդել են ապրիլի 28-ին երկու երկրների սահմանամերձ գյուղերի բնակիչների միջև սկսված կոնֆլիկտից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր