00:00:00

Փոխհրաձգություն Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին. կան վիրավորներ և զոհ

20:07, 29 ապրիլ 2021 Աշխարհ

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ղրղզստանի մեկ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը: Ղրղզստանի պաշտոնական աղբյուրի հավաստմամբ՝ հրաձգությունը դեռևս շարունակվում է: Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիները հրկիզել են ղրղզական սահմանամերձ գյուղերից մեկի որոշ տներ, որտեղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին: Երկու երկրների սահմանային գոտում կողմերի միջև լարվածությունը սրվել էր. զինվորականների միջև փոխհրաձգություն էր սկսվել, կան վիրավորներ: Կողմերը միմյանց մեղադրում են լարվածությունը սրելու համար: Ղրղզստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ղրղզական կողմից տուժել է 17, հրազենային վիրավորումից մահացել է մեկ մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր