00:00:00

Մոսկվան և Բաքուն տնտեսական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել

22:51, 28 ապրիլ 2021 Աշխարհ

Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել: Այս մասին տեեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի կառավարության հաղորդագրությանը: Արձանագրությունը ստորագրվել է ապրիլի 27-ին կայացած միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքներով: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունները: Նշվել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2% -ով: Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, հաջողությունները և համագործակցության հեռանկարները առևտրի, տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր