00:00:00

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար

18:39, 28 ապրիլ 2021 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, թե Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Նման հայտարարությամբ վերջինս հանդես է եկել «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքմենստանի նախաձեռնությամբ: «Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես պետություն, որը չմտածված է գործում և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար: Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն երկու երկրի բարեկամության և եղբայրության ցուցանիշ է, այլև Բաքվի դիրքորոշման արդարացիության վկայությունը տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին»,- ընդգծել է Շենթոփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր