00:00:00

«Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը». Լավրով

10:36, 28 ապրիլ 2021 Աշխարհ

Ռուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. չափանիշները հասկանալի են, սպասելու երկար ժամանակ չի մնացել, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կառավարությունն ունի կոնկրետ հանձնարարականներ, հասկանալի են այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Այնպես որ, կարծում եմ, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի»,-ասել է նախարարը։ ԱՄՆ-ն ապրիլի 15-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ցուցակի ստեղծումը պայմանավորված է Միացյալ Նահանգների «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով», որոնք հերթական պատժամիջոցներն են սահմանել Մոսկվայի դեմ և հայտարարել դիվանագետների արտաքսման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր