00:00:00

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել

20:13, 27 ապրիլ 2021 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որն, ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևում: Փաստաթղթում նաև կոչ է արվում Բայդենին «վերանայել այս հայտարարությունը, որը համատեղելի չէ պատմական փաստեր հետ»: Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր