00:00:00

Լավրովն ու Բայրամովը քննարկել են կայանալիք բարձր մակարդակի հանդիպումները

19:58, 27 ապրիլ 2021 Աշխարհ

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցեր, այդ թվում` կայանալիք բարձր մակարդակի հանդիպումները: Մտքեր են փոխանակվել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, այդ թվում` տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր