00:00:00

Վայրը նշանակություն չունի. Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

17:30, 26 ապրիլ 2021 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած վայրում հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։ «Մեզ չի անհանգստացնում հանդիպման վայրը, խոսքը բովանդակության մասին է»,-ասել է Զելենսկին: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպում անցկացնել Դոնբասում: Ի պատասխան՝ Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է Զելենսկիին հանդիպել Մոսկվայում: Պուտինի խոսքերով, իրենք կարող են խոսել միայն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: Եթե ​​Զելենսկին ցանկանում է քննարկել Դոնբասի խնդիրները, ապա նա պետք է հանդիպի Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր