00:00:00

Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի․ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

23:34, 25 ապրիլ 2021 Աշխարհ

Բաղդադում կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 90 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ավելի վաղ Իրաքի ՆԳՆ-ն հայտնել էր, որ միջադեպի զոհ է դարձել 82 մարդ, ևս 110-ը տուժել են: Զոհվածների ընտանիքներին կվճարեն 10-ական միլիոն իրաքյան դինար (մոտ 7 հազար ԱՄՆ դոլար): ԶԼՄ-ների տվյալներով ՝ «Իբն Ալ Խաթիբ» հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է եղել, մարդկանց մեծ մասը թունավորվել է շմոլ գազից: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին պաշտոնից հեռացրել է առողջապահության նախարարին և Բաղդադի քաղաքապետին՝ կարգադրել նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Ձերբակալվել են հիվանդանոցի գլխավոր բժիշկը, անվտանգության ծառայության պետը և հոսպիտալի տեխնիկական ապահովման համար պատասխանատու անձինք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր