00:00:00

Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից

16:30, 25 ապրիլ 2021 Աշխարհ

Ջո Բայդենի հայտարարության ֆոնին, որն ապրիլի 24-ին իր խոսքում օգտագործել է Հայոց ցեղասպանություն ձեւակերպումը, Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից, գրում է Լենտա-ն: «Հայրենիք» թուրքական կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ հաստատի լիարժեք վերահսկողություն Ինջիրլիք բազայի նկատմամբ: Նա նշել է, որ այդտեղ գտնվող ամերիկացի զինվորականները 15 օրվա ընթացքում պետք է վերադառնան տուն: Ներկայում Ինջիրլիք բազան, որը տեղակայված է նույնանուն քաղաքի մերձակայքում՝ Ադանա նահանգում, օգտագործվում է ինչպես թուրքական, այնպես էլ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից եւ համարվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարության ամենաարեւելյան բազան ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ Եվրոպայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր