00:00:00

Էրդողանը ցավակցություն է հայտնել 1915-ին զոհված հայերի հետնորդներին և հայտարարել Հայաստանի հետ կապերը զարգացնելու պատրաստակամության մասին

22:10, 24 ապրիլ 2021 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց հետնորդներին: «Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ համարվել ամբողջ մարդկության համար: Հարգում եմ Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին», - ասվում է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղված Էրդողանի ուղերձում: Նա նշել է, որ 1915-ի իրադարձությունները քաղաքականացնելու և դրանք Անկարայի վրա ճնշման գործիք դարձնելու որոշակի շրջանակների փորձերն օգուտ չեն բերի. նա կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք պատրաստակամություն ենք հայտնել զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», - ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր