00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բայդենի հայտարարությունը

21:31, 24 ապրիլ 2021 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը` 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը «Հայոց ցեղասպանություն» անվանելու մասին: «Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը խղճահարություն է առաջացնում»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել էր Բայդենի հայտարարությունը, այն «պոպուլիստական» անվանել, մինչդեռ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե հարգում է 1915 թ. զոհված հայերի հիշատակը և պատրաստ է Հայաստանի հետ կապերը զարգացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր